Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նվիրվում էր անմնացորդ. ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է

SOCIETY

Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված հետախույզ Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է: Երկու քույրերի՝ Հռիփսիմե եւ Ռիտա Ասատրյանների համար Աղասին միշտ եղել է շատ հոգատար եղբայր, ով ամեն հարցում կանգնած էր նրանց կողքին: Հռիփսիմեն դպրոցական տարիներին չարաճճիության հետեւանքով ստացված կոտրվածքներով է հիշում եղբորը:

«Աղասին շատ աշխույժ էր, ամեն տեղ, ամեն ինչում կար, մշտապես վազքի մեջ էր: Դրա հետ մեկտեղ եղբայրս շատ դրական մարդ էր, շատ ընկերասեր. երբ ընկերներին, նրանց ընտանիքներին ինչ-որ բանով օգնելու կարիք կար, միշտ պատրաստ էր:  Շատ լավ եմ հիշում մեր մանկության օրերը, մեր խաղերը, այն, որ միշտ մի զբաղմունք ստեղծում էինք, որ օրերը լավ անցնեին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշում է հերոսի քույրը:

 

Նա պատմում է, որ Աղասին ծառայության անցավ մեծ ոգեւորությամբ, միշտ ասում էր՝ «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». «Ոչ մի անգամ ծառայությունից հետ չի կանգնել, միշտ ցանկացել  է գնալ բանակ, ասում էր՝ մյուս տղաներից ինչո՞վ եմ պակաս, որ չգնամ:  Երբ զանգում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ոչնչի կարիք չունի:  Աղասին առհասարակ հարմարվող էր, հենց նոր շրջապատ էր մտնում, միանգամից մարդկանց սիրտը գրավում էր, բանակային միջավայրին էլ շատ շուտ հարմարվեց: Բոլորը նրան սիրում էին. Աղասին  կա՛մ փոքր, կա՛մ մեծ եղբայր էր: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, մի նպատակ ուներ՝ բանակից գալ ու Երեւանում բարձրագույն կրթություն ստանալ»:

Հռիփսիմեն Աղասիի հետ վերջին անգամ խոսել է մարտի 31-ին, երբ եղբայրը պատրաստվում էր  բարձրանալ դիրքեր, ասել էր, որ տեղ հասնելուն պես զանգի կամ գրի: «Ապրիլի 2-ն էր, հիշում եմ՝ դրսում ուժեղ անձրեւ էր գալիս, մենք էլ շատ անհանգիստ էինք, Աղասիից լուր չունեինք: Սրան-նրան էինք զանգում, որ գոնե մի բան իմանայինք, քեռուս սկզբում ասել էին, որ Մասիսից ոչ մի զոհ կամ վիրավոր չկա, մի փոքր հանգստացել էինք, բայց դե ապրիլի 4-ին արդեն մեզ ասացին: Չգիտեմ՝ այս պատերազմը ամբողջ ազգի համար էր մեծ ցավ, բայց ես երեւի միշտ էլ եղբորս կսպասեմ, որ գա, դուռը բացի, ժպտա ու ասի՝ ես եկել եմ: Հիմա էլ, որ զինվորի եմ հանդիպում, նրա մեջ եղբորս եմ տեսնում, ուզում եմ մոտենալ, գոնե բարեւել ու հարցնել՝ ինչպես է»,-նշում է քույրը:

Վլադիմիր Խեչոյանի հետ Աղասին անցկացրել է մանկության, պատանեկության լավագույն տարիները, միասին սովորել են, ծրագրեր կազմել ապագայի համար, միասին նախապատրաստվել ծառայության: «Եթե ինչ-որ մեկին նվիրվում էր, ապա մինչեւ վերջ, շատ բաների դեմ գնալով ամեն ինչ կաներ այդ մարդու համար: Հիշում եմ մեր խոսակցությունը.  մինչ բանակ գնալը բակում ֆուտբոլ էինք խաղում, երկուսս էլ ասում էինք, որ հաստատ  Արցախ ենք գնալու: Ինչ-որ մի բան հուշում էր, որ միասին ենք գնալու: Ես երեք օր շուտ գնացի: Նրան ասացի, որ փոխի օրը, ինձ հետ գա, ասաց՝ լավ նշան չէ: Ես Հադրութո ւմ էի, Աղասին՝ Թալիշում: Չնայած կարեւորը դա չէր, շատ ավելի կարեւոր էր, որ երկուսս էլ լավ էինք տրամադրված: Աղասին ուզում էր գալ, իր տունը կառուցել, գործը կիսատ թողեցինք ու գնացինք բանակ, ես եկա ու հիմա էլ օգնում եմ, որ շինարարությունը ավարտին հասցվի»,-պատմում է Վլադիմիրը:

Ընկերները մշտական կապ էին պահպանում  անկախ նրանից, որ ծառայում էին Արցախի տարբեր շրջաններում: Վլադիմիրը ասում է, որ եղբայր չունի, բայց Աղասին նրա համար եղբայր էր: «Մենք շատ էինք վստահում իրար: Գիտեք, ես, իրոք, այսքան տարիների ընթացքում Աղասիի նման մարդ չեմ հանդիպել, անչափ անկեղծ էր: Չնայած կատակասեր էր, բայց մեկ-մեկ, որ կատակում էի, փոքր երեխայի պես նեղանում էր ու գնում, չէինք բարիշում, մինչեւ չգնայի, չհամոզեի»,-հիշում է Վլադիմիրը, ով ընկերոջ հետ պատահածի մասին իմացել է  շատ ուշ՝  դեպքից երկու ամիս անց: Համացանցում պատահաբար կար դացել ու անմիջապես զանգել է տուն:

«Եթե իմանայի, հաստատ կփախչեի ու կգայի: Ինձնից թաքցրել են,  կարդացի ու չէի հավատում, նույնիսկ կողքիս զինվորին եմ տվել, որ մեկ անգամ էլ նա կարդա: Զանգեցի տուն, ծնողներս ասացին՝ այդպիսի բան չկա, Աղասին արձակուրդ է գալու, ես էլ ասացի՝ ինչ եք խոսում, ինչ արձակուրդ: Զանգեցի քրոջս, չխաբեց, ճիշտն ասաց»:

Վլադիմիրը շատ բաներ է հասկացել պատերազմի ընթացքում, բայց չի ուզում, որ այն երբեւէ վերսկսվի. «Իրոք չէինք պատկերացնում, որ նման բաներ կարող են լինել, բայց եղան: Այդ պահին դու ոչնչի մասին չես մտածում, պարզապես չես ուզում, որ դա քեզնից այն կողմ անցնի, որովհետեւ քո հետեւում հայրենիքն է, ժողովուրդը, ընտանիքդ ու  ընկերներդ: Ես իմ ընկերոջը իր լավ բնավորությամբ կհիշեմ: Մի քանի օր առաջ Աղասիին երազումս տեսա: Հենց այնպիսին էր, ինչպիսին ես հիշում եմ նրան: Գնացել էի զորամաս նրան տեսնելու, հետո չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի նրանց տանը: Հեռախոսով խոսում էի նրա հետ, ասում էի՝ Աղասի, անպայման պետք է գաս, որ ծնունդիդ ներկա լինես, ինձ ասում էր՝  փող չկա: Ես խոստացա, որ կուղարկեմ ու նորից պնդում էի, որ պարտադիր պիտի գա:  Այդտեղ երազս ընդհատվեց»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League