Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արամ Աթեշյանի հոգևոր իշխանության բեռը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը

– Պարոն Ալվրցյան, Թուրքիայում հայոց պատրիարքարանում ինչու ստեղծվեց այս թնջուկը:

– Ստեղծվեց պարզ մի պատճառով` Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի հիվանդությունից հետո հարկավոր էր ընտրել նոր պատրիարք: Բայց այդ ընտրությունը տեղի չունեցավ` պատճառաբանելով, որ պատրիարքը ողջ է: Ըստ կանոնադրության, քանի դեռ նա չի մահացել, ուրիշ պատրիարք ընտրել չէր կարելի:
Պատրվակ դարձնելով այս հանգամանքը, Թուրքիայի իշխանությունները շահագրգիռ հայ հոգևորականների հետ որոշեցին նշանակել փոխանորդ: Մինչև պատրիարքն ի վիճակի կլինի կառավարել պատրիարքությունը: Բայց պարզ է, որ դա անհույս ու անհեռանկար սպասում էր, որովհետև պատրիարքն ի վիճակի չէ առողջանալ:
Պնդողներ եղան, որ հարկավոր է անցկացնել ընտրություններ: Չնայած դա աննախադեպ երևույթ է, քանզի պատրիարքը ողջ է: Բայց դրա համար պետք էր որոշում ընդունել, որ պատրիարքն ի վիճակի չէ կառավարել հիվանդության պատճառով: 
Սրան դեմ էր Արամ Աթեշյանը և դեմ էին Աթեշյանին պաշտպանող հոգևորականները: Նաև աշխարհիկ այն անձինք, ովքեր պաշտպանում էին Թուրքիայի իշխանությունների տեսակետը: Ինչո՞ւ: Որովհետև Աթեշյանը թուրքական իշխանությունների հանդեպ դրական տրամադրված անձ է, և շատ հեշտությամբ կարողանում է այդ իշխանությունների պահանջները, քաղաքականությունը, որոշումները պարտադրել Պոլսո հայկական համայնքին և Հայոց եկեղեցուն: Դա շատ վտանգավոր իրավիճակ էր, որն աստիճանաբար ահագնացավ:
Բոլորը գիտակցեցին պատրիարքի շուտափույթ ընտրության անհրաժեշտությունը: Ընդ որում, ոչ միայն ընտրության, այլ նո՛ր պատրիարքի ընտրության: Որպեսզի նոր անձ տեսնեն Աթեշյանի փոխարեն: Քանզի, ի չգոյե պատրիարքի, փաստացի նա դարձել էր պատրիարք:
Հայ համայնքը պառակտվեց երկու մասի` Աթեշյանին պաշտպանողների և Աթեշյանին չպաշտպանողների: Պաշտպանողները բնականաբար թուրքական իշխանությունների նկատմամբ դրական տրամադրված մարդիկ են: Օրինակ` Շիրինօղլուն` Ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նա այն աստիճանի է դրական տրամադրված, որ շատ վրդովված հայտարարություն արեց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտպանողների` Կարո Փայլանի և մյուսների դեմ: Համարելով, որ ցեղասպանության ճանաչման պահանջները չեն բխում ստամբուլաբնակ հայերի շահերից, նրանց մտքից ու սրտից:
Այս ամենը հանգեցրեց նրան, որ պոլսահայերը նամակով դիմեցին Գարեգին երկրորդ կաթողիկոսին, պնդելով, որ անհրաժեշտ է ազատվել Աթեշյանի հոգևոր իշխանությունից:
Ասել է թե` Աթեշյանի այս տարիների կառավարումը խիստ բացասաբար գնահատեց Պոլսի հայ համայնքը, և ընդհանրապես համայն հայությունը: Քանզի նրա հայտարարություններն անհամատեղելի էին հայության ազգային և քաղաքական շահերին:

– Այս իրավիճակը պայմանավորենք միայն Աթեշյանի անձո՞վ, թե դրա համար քաղաքական անհրաժեշտություններ կային Թուրքիայի մեջ:

– Իմ խոսքի սկզբում արդեն ասացի, որ Աթեշյանին ընտրեցին թուրքական իշխանությունները, որպեսզի նրա միջոցով կարողանան ավելի կառավարելի դարձնել պատրիարքարանը և ավելի հեշտությամբ իրագործեն իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ:

– Իսկ մեր կաթողիկոսն ի՞նչ կարող է անել. ռեալ լծակներ կա՞ն:

– Անշուշտ, կարող է ինչ–որ բան անել: Բայց ոչ այնքան, որ կարողանա ազդել ընտրողների կամքի վրա: Սակայն բանն այն է, որ Պոլսում կան բավականին ազդեցիկ մարդիկ, որ պաշտպանում են Աթեշյանին: Կարելի է ասել նրան պաշտպանում են այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ կախված են իշխանություններից, ունեն անձնական շահեր ու հայ համայնքի շահերն իրենց շահերը չեն համարում:
Եվ կան ձախակողմյանները` «Ակոսի» շուրջ համախմբված մարդիկ, այլ մտավորական, ազգային ուժեր, որ դեմ են նրան: Նաև հոգևորականների մեջ կան դեմ եղողներ: Օրինակ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի փաստը բողոքի նշան էր ընդդեմ Աթեշյանի կողմից ստեղծված իրավիճակի:

– Ո՞րը կարող է վատագույն ելքը լինել այս պարագայում:

– Վատագույն ելքը կլինի Աթեշյանին պատրիարք ընտրելը: Այն ծանր հարված կլինի, ոչ միայն այն տեսակետից, որ կշարունակվի նրա քաղաքականությունն առավել վատթար ձևով, այլև կհիասթափեցնի համայնքին, նրանում կխորանան տարակարծություններն ու պառակտումները: Իսկ առանց այն էլ համայնքն աստիճանաբար նոսրանում է, հատկապես երիտասարդները թողնում են երկիրն ու հեռանում Եվրոպական երկրներ ու Ամերիկա: Իսկ Աթեշյանի ընտրության պարագայում մարդիկ կսկսեն առավել ինտենսիվությամբ լքել երկիրը: Մի խոսքով` այն կլինի մեծ հարված Պոլսո հայոց համայնքին ու հայոց պատրիարքարանին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System