Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Սրբալույս Մյուռոնի օրհնությունը
SOCIETYՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, մեկնարկեց Սրբալույս Մյուռոնի օրհնությունը: 7 տարին մեկ անգամ անցկացվող արարողությանը մասնակցելու են եկել Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի նվիրապետական առոթների առաջնորդները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ:
Արմենպրես-ի փոխանցմամբ` Մայր Աթոռի Սուրբ Տրդատ Բաց Խորանում տեղադրված է Մյուռոնի արծաթյա կաթսան, որում գտնվում է ձիթենու անարատ յուղից, փշատենու բալասանից ու քառասուն խոտաբույսերից եփված պատրաստուկը, որը 40 օր շարունակ դրված է եղել Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին:
Մինչ օրհնությունը Վեհափառ Հայրապետը Վեհարանում զգեսավորվում է հայրապետական շուքով: Նույն կերպ զգեստավորվում են նաև 12 եպիսկոպոսները: Վեհափառին շրջապատած հոգևոր դասը Վեհարանից ուղղևորվում է դեպի Մայր Տաճար, այնուհետև Բաց խորան: Երկշարք` Վեհափառի աջ և ձախ կողից, ընթանում են վեց եպիսկոպոսներ` Սուրբ Մյուռոնի օրհնության համար անրաժեշտ Հայ եկեղեցու ավանդական սրբությունները:
Վեհափառի աջ կողմից ընթացող եպիսկոպոսները տանում են Վազգեն Առաջինի կողմից Մատենադարանին նվիրաբերված 10-11-րդ դարի Ս. Ավետարանը, Ծաղկանց նյութերի անոթը, Ս. Արիստակես Հայրապետի Աջը, Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի Աջը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը և Կենաց Փայտը: Ձախակողմյան եպիսկոպոսները տանում են բալասանի անոթը, հին Մյուռոնը` Մեռոնաթափ աղավնիով, Ս. Հակոբի Աջը, Ս. Թովմաս առաքյալի Աջը, Ս. Թադեոս առաքյալի Աջը և աստվածամուխ Ս. Գեղարդը:
Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնի օրհնությունը կատարում է Կենաց Փայտի մասունքը կրող Ս. Խաչով, Ս. Գեղարդով, և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով:
Մյուռոնօրհնեքից հետո Մյուռոնի կաթսան, շղարշով ծածկված, 7օր շարունակ մնալու է Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանին` ի համբույր հավատացյալների և Մայր Աթոռ եկող ուխտավորների:
Հայ Առաքելական եկեղեցին Մյուռոնօրհնեքի արարողությունը կատարում է 7 տարին մեկ անգամ: Այդ նպատակով աշխարհի տարբեր ծայրերից Մայր Աթոռում ենհավաքվում ուխտավորները, կրոնական բարձրաստիճան պաշտոնյաներ: Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում էբալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևներիմիաշաղախված հեղուկը։ 0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում է նրբահյուս շղարշով։Քառասուն օր շարունակ երեկոյան ժամերգությունից հետո հոգևոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով։Մյուռոնօրհնեքի նախատոնակին՝ գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։
Սուրբ մյուռոնով են կատարվում և սրբագործվում եկեղե



