ԿԺԴՀ-ն պահանջել Է ազատել Կիմ Չեն Նամի մահվան գործով երեք կասկածյալների
INTERNATIONAL NEWSՄալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը պահանջել Է «անհապաղ ազատել» Կիմ Չեն Նամի մահվան գործով երեք կասկածյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
ԿԺԴՀ-ի դիվանագետական ներկայացուցչության հայտարարության համաձայն՝ Վիետնամի, Ինդոնեզիայի եւ ԿԺԴՀ-ի քաղաքացիներն «անհիմն են ձերբակալվել»:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Մալայզիայի ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը, Կիմ Չեն Նամի մահվան գործում ի հայտ են եկել նոր կասկածյալներ, այդ թվում՝ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակիցը եւ Air Koryo հյուսիսկորեական ավիաընկերության մի աշխատող: «Մենք կարծում են, որ նրանք իրոք լրջորեն ներքաշված են այդ գործում: Մենք Հյուսիսային Կորեայի դեսպանությունից պահանջում ենք աջակցել մեզ եւ հանձնել իր աշխատակցին»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Դրա հետ մեկտեղ գործով անցնում են եւս առնվազն ութ կասկածյալներ: Նրանցից չորսը, այդ թվում՝ Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացուհիներ, նրանցից մեկի մերձավոր ծանոթը՝ Մալայզիայի քաղաքացի, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի մի քաղաքացի, արդեն կալանավորված են : Հյուսիսային Կորեայի եւս չորս քաղաքացիներ Մալայզիայից մեկնել են միջադեպի օրը եւ արդեն գտնվում են Փենյանում:
Հալիդ Աբու Բաքարը հավելել Է, որ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում Կիմ Չեն Նամի մահվան հետաքննությանը: «Մենք ոչ մի օգնություն չենք ստացել ԿԺԴՀ-ի դեսպանությունից»,- ասել Է նա:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
2
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
3
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
4
The results of the second Junius financial literacy competition have been summarized
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



