«Հայկական ժամանակ». Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված
POLITICSՀԺ-ն երեկ ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում։ Բանն այն Է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն Է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է և ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում։
Ահազանգի իսկությունը ստուգելու համար, որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին, սակայն նրանք խուսափեցին տնօրենի հանձնարարականի վերաբերյալ որևէ բան ասել։ Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով։ Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև։
- Ալո, բարև ձեզ։
- Բարև ձեզ։
- Տիկին Հակոբյան դո՞ւք եք։
- Այո։
- Ներողություն, ինձ պարոն Սահակյանի շտաբից էին ասել գրանցումների հետ կապված։ Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ա գրանցվում, նորմա՞լ ա։
-Հա։
- Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցի ընտրությանը, պրոբլեմ չի լինի, չէ՞։
- Եթե Արաբկիրում ա, չէ։
- Իսկ ընդե մի հատ նուրբ բան կար. Ազատության պողոտայի ինչ-որ մի մասն Արաբկիր ա, մյուսը՝ Քանաքեռը, մյուս մասը չի լինի, չէ՞։
- ՉԷ, թող լինի, կասեք ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք։
- Հասկացա։
- Մենակ Սրաբկիր հասցեն տաք մեզ։ Ասեք, թե տվյալ հասցեում ով կա, որ մենք էլ տանք Արաբկիրում։
- Պարտադիր պետք ա ասվի չէ՞ պարոն Սահակյանի մասով։
- Հա, ըհն, իհարկե։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:



