Թրամփը մեկնաբանել է վերջին հակասեմիտական միջադեպերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ է այցելել Վաշինգթոնի աֆրոամերիկյան պատմության ու մշակույթի ազգային թանգարանը, որը անցած տարի է բացվել։ Ելույթ ունենալով այստեղ, նա հայտնել է, որ խորը հարգանք ու հիացմունք է տածում ամերիկյան պատմության մեջ աֆրոամերիկացիների ավանդի նկատմամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը» ։
Նա նաեւ հայտնել է, որ իր կինը՝ Մելանիա Թրամփն, արդեն այցելել է այդ թանգարան։ Իսկ այս անգամ նախագահին ուղեկցում էր նրա դուստրը՝ Իվանկան։ Թանգարանում էին նաեւ բնակարանաշինության ու քաղաքային զարգացման նախարար Բեն Կարսոնը, որը աֆրոամերիկյան ծագում ունի։
Թրամփը մեկնաբանել է նաեւ երկրում վերջերս տեղի ունեցած հակասեմիտական միջադեպերը ու սպառնալիքները հրեական մշակութային կենտրոնների հասցեին։ Նա հայտնել է, որ նման միջադեպերը «ցավ ու նողկանք են առաջացնում»։ Նախագահը կոչ է արել պայքարել ռասիզմի ու հակասեմիտիզմի ցանկացած դրսեւորման դեմ ամերիկյան հասարակությունում։



