Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Աղայանն իր անձնական ձախողումները թող չկապի «Հայազն»-ի հետ. «Հայազն» կուսակցության վարչություն

SOCIETY

«Հայազն» կուսակցության վարչության անդամները պատասխանում են կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանին, ով այսօր հարցազրույցով է հանդես եկել և քննադատության ենթարկել «Ծառուկյան» դաշինքին միացած անդամներին` նրանց քայլը որակելով գաղափարական դավաճանություն:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Սոնա Կարապետյան.

«Ցավով եմ նշում, որ Արմեն Աղայանի հետ ճանապարհ անցնելուց հետո բախվեցինք իր իսկ կողմից կառուցված անանցանելի պատնեշին: «Հայազն»-ը ոչնչացնելու իր բազմաթիվ ծածուկ փորձերից հետո նա անցավ սահմանը, մեզ` մեր լավագույն տարիները Երևանի փողոցներում պայքարի մեջ անցկացրած երիտասարդներիս, մեղադրելով դավաճանության մեջ: Ու դա անում է մի մարդ, ով իր կողքից հեռացրել է բոլոր ընկերներին ու երբեմնի գաղափարակիցներին: «Հայազն»-ը ստեղծել են ազնիվ երիտասարդներ, ովքեր մինչ օրս հավատարիմ են «Հայազն»-ի գաղափարախոսությանն ու նպատակին, ու մեզ դավաճանության մեջ մեղադրել փորձող ցանկացած անձ ստանալու է իր արժանի հակահարվածը:

Նախկին գործընկերոջ տված գնահատականների վերաբերյալ կուսակցության վարչության մեկ այլ անդամ՝ Ագուն Սաղաթելյանն էլ կարծիք հայտնեց, որ Արմեն Աղայանի առաջարկները որևէ զարգացման հնարավորություն չէին բացում «Հայազն»-ի համար և ճահճից դուրս գալու հնարավոր ցանկացած փորձ կանխվել է հենց Աղայանի կողմից: «Ինքս կողմ եմ այս լայն կոնսոլիդացիային, համոզված եմ, որ հաղթանակը մերն է լինելու»:

Ներկայացնում ենք նաև կուսակցության մյուս անդամների տեսակետը.

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արտավազդ Սարգսյան.

Շուրջ մեկ տարի է՝ ինչ «Հայազն» կուսակցության անդամների կողմից շարունակաբար մերժվեց Արմեն Աղայանի առաջարկած «Հայկական Ընտրություն» ծրագիրը, որը իրենից ներառում էր ընտրություններից առաջ ընտրական ցուցակ ձևավորելու պրոցես։ Ըստ ինձ՝ այդ ծրագիրը չէր համապատասխանում ներկայիս ռեալպոլիտիկին: Կար խնդիր նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, այլ ընդդիմադիր ուժերին չպիտակավորելու մեր պահանջների շուրջ: Ի վերջո, ըստ մեզ, խաղաղ բաժանում տեղի ունեցավ, բայց քանի որ «Ծառուկյան» դաշինքի հաղթարշավը խուճապի է մատնել որոշ ուժերի, տրամաբանական էր նման արձագանքները: Ես իրեն չեմ վիրավորի, ինչպես՝ ինքը, միայն խորհուրդ կտամ զուսպ արտահայտվել, խոսք ասելուց առաջ էլ երկար մտածել, թե չէ կարծես տարիքն առած մարդ է, պիտի խելքին մոտ բաներ խոսի, բայց արի ու տես խոսքը խոսքին հակասում է. մեկ ասում է մի տարի է «Հայազն»-ի անդամ չեմ, մեկ ասում է «Հայազն»-ի անդամները «Հայազն»-ի անդամ չեն և այլն: Ես ռեյթինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվել եմ ԱԺ պատգամավորության թեկնածու թիվ 1 ընտրատարածքում, և վստահաբար ասում եմ` ամեն ինչ անելու եմ մեր դաշինքի հաղթանակը ապահովելու և ԱԺ-ում սերնդակիցներիս ներկայացնելու համար:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Խոսրովյան.

Աղայանը իր կարծիքը հենց այսպես` չարությամբ էլ պետք է արտահայտեր: Դա իրեն հատուկ է, դուք կարող եք հարցնել մյուս կազմակերպություններից, որտեղ ինքը անդամակցել ու մարդկային թշնամանք թողնելով հեռացել է, և չեմ ցանկանա ծավալվել: Ուղղակի կարող եմ ֆիքսել, որ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային 15 կետերը ամբողջությամբ մեր ու հայ ժողովրդի սրտից են բխում:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյան.

Աղայան Արմենի հետ միշտ մարտավարական տարաձայնություններ ենք ունեցել, վերջին մի տարում դրանք սրվեցին և իր մի քանի շանտաժի փորձերով փակուղի մտան: Հիմա ուղղակի կժպտամ իր այս էժան քայլերի վրա և բարի ճանապարհ կմաղթեմ:

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients