Գտնվել է Ուոլթ Ուիթմենի անհայտ վեպը
SOCIETY Նյու Յորքի վիկտորիանական դարաշրջանի կիրակնօրյա թերթի արխիվներում հայտնաբերվել Է ամերիկացի բանաստեղծ եւ գրող Ուոլթ Ուիթմենի «Ջեկ Էնգլի կյանքն ու արկածները» վեպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է The Guardian-ը:
Չնայած այն բանին, որ տեքստը Sunday Dispatch թերթում հրապարակվել Է անանուն, սյուժեն մանրամասնորեն կրկնում Է այն ժողովածուն, որը գտնվել Է Ուիթմենի գրառումների գրքույկում: 150 տարի շարունակ կարծում Էին, որ հեղինակը հրաժարվել Է մտահղացումից, իսկ սեւագրերը չեն պահպանվել:
Գիրքը զետեղել են Walt Whitman Quarterly Review հանդեսի կայքում՝ ազատ օգտվելու հնարավորությամբ:
Ուիթմենի ստեղծագործությանը նվիրված հրատարակության խմբագիրը՝ Էդ Ֆոլսոմը, կարծում Է, որ վեպն ամբողջովին կփոխի հեղինակի մասին ստեղծված պատկերացումը:
«Այժմ մենք տեսնում ենք, որ նրա գեղարվեստական գրքերում պոեզիան ներհյուսվել Է ամենաաներեւակայելի ձեւով»,-ասել Է նա:
Ուոլթ Ուիթմենը (1819-1892 թթ.) ամերիկացի բանաստեղծ Է եւ գրող, «Խոտի տերեւները», «Թմբուկների մարտը» եւ «Ժողովրդավարական հեռուները» ժողովածուների հեղինակը:
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



