Սյունիքի մարզում «Նիվան» 400 մետր գլորվել է ձորը. 50-ամյա վարորդը մահացել է. ուղեւորի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին` Թաս կոչվող ոլորաններում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 03 SU 397 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել հարակից ձորը (մոտ 400 մ):
Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 150 մ) պատգարակով դուրս են բերել 60-ամյա Յուրիկ Ադրեյանի դին եւ տուժած` 62-ամյա Գագիկ Բ.-ին (մոտ 300 մ.): Վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ հոսպիտալացրել Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



