Yerevan, 12.August.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի դեսպանությունը շահարկել է Լիտվայի Սեյմասը քարոզչական միջոցառմանը մեծ լսարան ապահովելու նպատակով

INTERNATIONAL NEWS

Լիտվայի հայկական համայնքը տապալել է Ադրբեջանի հերթական քարոզչական միջոցառումը: Լիտվայում Ադրբեջանի դեսպանությունը դիվանագիտական ներկայացուցչություններին և Լիտվայի քաղաքական գործիչներին փետրվարի 20-ին «Վիլնյուսի քաղաքային սրահում» կայանալիք այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության 25 ամյա տարելիցին» նվիրված համերգի մասնակցության հրավերներ է հասցեագրել, սակայն հայկական համայնքի ներկայա ցուցիչների ջանքերի արդյունքում այդ միջոցառումը տապալվել է, քանի որ հաջողվել է բացահայտել ադրբեջանական քարոզչամեքենային հարիր հերթական կեղծիքը: Ադրբեջանի դեսպանությունը հրավերներն ուղարկել է Լիտվայի խորհրդարանի Ադրբեջան-Լիտվա բարեկամության խմբի անունից, սակայն իրականում պարզվել է, որ խմբի անդամները տեղյակ չեն եղել իրենց անունից հրավերներ ուղարկվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս կապակցությամբ հայտարարություն է տարածել  «Բալթյան հայերի միություն»-ը, որում մասնավորապես ասած է.

«Մտահոգությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի դեսպանությունը դիվանագիտական ներկայացուցչություններին և Լիտվայի քաղաքական գործիչներին՝ փետրվարի 20-ին «Վիլնյուսի քաղաքային սրահում» կայանալիք այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության 25 ամյա տարելիցին» նվիրված համերգի մասնակցության հրավերներ է հասցեագրել: Միջոցառման հրավերներն ուղարկվել են Սեյմասի Ադրբեջան-Լիտվա բարեկամության խմբի անունից, իսկ Սեյմասի պատկերանշանը (լոգոն) զետեղվել է հրավիրատոմսի վրա: Պարզաբանում ստանալու նպատակով հարցում կատարեցինք Սեյմաս: Մենք նաև Սեյմասի վերոնշյալ խմբի որոշ անդամների հետ կապ հաստատեցինք: Գրավոր պարզաբանում դեռևս չենք ստացել, սակայն մեր զրույցներից հասկանալի դարձավ, որ խմբի անդամները տեղեկացված չեն եղել իրենց անունից հրավերներ ուղարկվելու մասին: Ավելին և ի վնաս Ադրբեջանի դեսպանության, առավել մտահոգիչն այն է, որ Սեյմասն իր պատկերանշանն այս միջոցառման շրջանակներում կիրառելու արտոնություն կարծես չի էլ տվել: Այսպիսով, սուտն ու աղավաղումը կիրառվել են՝ գրավչություն առաջացնելու մի միջոցառման նկատմամբ, որն ինքնին պատմական կեղծիք է, թեև 1992թ-ին ողբերգություն է տեղի ունեցել:

Մեր մտահոգությունը, առաջին հերթին, Ադրբեջանի կողմից պատմության մեկնաբանությունը չէ, այլև լիտվացի քաղաքական գործիչներին և դիվանագիտական շրջանակներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության որոշ դրվագների այս միակողմանի և լիովին աղավաղված մեկնաբանության մեջ ներքաշելու փորձը:

Հասկանալի է, երբ որոշ պետություններ փորձում են ժամանակակից պատմությունը մեկնաբանել յուրովի՝ այդպիսով ընդգծելով կամ անտեսելով նույն շղթայի մնացյալ իրադարձությունները: Սակայն միանգամայն անընդունելի է կեղծարարություններ և այդ կեղծարարությունների վրա սարքած պատմություններ տարածել, որոնք ներկայացվում են որպես անհերքելի ճշմարտություն: Խոջալուի ողբերգությունը Ադրբեջանը պաշտոնապես ներկայացնում է որպես «ցեղասպանություն» և մեծ գումարներ է ծախսում հորինված «ցեղասպանությունը» միջազգային հանրությանը յուրովի ներկայացնելու համար։

Որևէ ցեղասպանագետ Խոջալուն որպես «ցեղասպանություն» չի որակել, քանի որ նման եզրույթի կիրառության համար հստակ կերպով պետք է հստակ մատնանշվեն մտադրությունը, ծավալը, իրականացնողների ու զոհերի ինքնությունը։ Մինչդեռ այս դեպքում դա չի արվում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակչությունը պարբերաբար ենթարկվել է զինված հարձակումների և երբեմն էլ՝ ջարդերի ու կոտորածների։ Առավել հայտնիներից հարկ ենք համարում առանձնացնել հետևյալ իրադարձությունները. Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի քաղաքացիական հայ բնակչության հիմնովին ոչնչացումը, հայերի էթնիկ զտումները Նախիջևանի ինքնավար մարզում՝ Ադրբեջանի ԽՍՀ-ում,  հայերի ջարդերն ու կոտորածները Սումգաիթում (Փետրվարի 26-29, 1988), Կիրովաբադում (Նոյեմբերի 21-27, 1988) և Բաքվում (Հունվարի 13-19, 1990), քաղաքացիական բնակչության սպանությունները Ստեփանակերտում՝ Շուշիից և Խոջալուից «Գրադ» զինատեսակի կիրառմամբ։ 2016թ. ապրիլին Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և քաղաքացիական բնակչության բարբարոսական սպանությունները (այդ թվում ծերերի և երեխաների), ինչպես նաև գերեվարված կամ սպանված հայ զինվորների գլխատումները ցավալի դրսևորումն են Ադրբեջանում կատաղի և համատարած ատելության շարունակականության, որը հրահրվել և հովանավորվել է ամենաբարձր մակարդակով։

Խնդիրն այն չէ, թե արդյո՞ք Խոջալուի բնակչության հետ պատահածը ողբերգություն է, այլ այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ և ով է պատասխանատու այս ողբերգության համար։ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում՝ 1992թ-ին, Լեռնային Ղարաբաղի շրջափակված մայրաքաղաք Ստեփանակերտն ամենօրյա դաժան հրետակոծության է ենթարկվել ադրբեջանական մոտակա կրակակետերից։ Այդ դիրքերից մեկը տեղակայված էր Խոջալու գյուղում՝ Ղարաբաղի և արտաքին աշխարհի միջև կապի միջոց համարվող տարածաշրջանի միակ օդանավակայանի հարևանությամբ։ Ղարաբաղի հայկական ուժերի կողմից Խոջալուի գր ավումը առկա շրջափակումը վերացնելու, հրետակոծությունը կանխելու, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ոչնչացնելու նպատակով պարտադրված սովից և ցրտից ազատելու միակ ուղին էր։   Գյուղի թե՛ իշխանությունները և թե՛ բնակչությունը տեղեկացված են եղել սպասվող հարձակման, ինչպես նաև մարդասիրական միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող Աղդամի ուղղությամբ բնակչության անխոչընդոտ ելքի հնարավորության մասին։ Այն բնակիչներն, ովքեր օգտվել են մարդասիրական միջանցքի հնարավորությունից, կարողացել են հասնել ադրբեջանական դի րքեր։

Գյուղում մնացած բնակչության մյուս հատվածը ռազմական գործողության ժամանակ էական կորուստներ չի կրել, հայտնվել է Ղարաբաղի հայկական զինված ուժերի պաշտպանության ներքո, այնուհետև ապահով կերպով տարհանվել է: Քաղաքացիական բնակչության սպանություններ տեղի են ունեցել ոչ միայն Խոջալուում և դրա անմիջական հարևանությամբ, այլև Աղդամի մոտերքում, որը ոչ թե Ղարաբաղի, այլ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ էր գտնվում։ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովն ինքը հարցականի տակ է դրել ողբերգությունը հայերին վերագրելու իսկությունը: «Միջանցքը, որի միջոցով մարդիկ կարող էին դուրս գալ, այնուամենայնիվ լքվել էր հայերի կողմից։ Ուստի ինչու՞ պետք է նրանք կրակ բացեին։ Հատկապես Աղդամի շրջակայքում, ուր այդ ժամանակ բավարար ուժեր կային՝ մարդկանց օգնության հասնելու համար» (Այազ Մութալիբով, Ադրբեջանի նախագահ, «Независимая газета», 02.04.1992):

«Խոջալուի բնակիչները պնդում են, որ իրենք օգտագործել են միջանցքի հնարավորությունը, իսկ հայ զինվորները միջանցքի մյուս կողմում կրակ չեն բացել։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի որոշ զինվորներ տարհանել են Խոջալուի որոշ բնակիչների Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ. պատկերացում չունեմ, թե ինչու, քանի որ այդ ժամանակ այն գտնվում էր Ասկերանի հայկական գումարտակի վերահսկողության տակ։ Մյուսները Աղդամի շրջակայքում հրետակոծության են ենթարկվել» (Էյնուլլահ Ֆաթուլայեվ, Ադրբեջանցի լրագրող, ՛՛Realny Azerbaijan’’ թերթ, Ապրիլ, 2005:

Ադրբեջանի, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչների նմանօրինակ վկայությունները բավարար են ամփոփելու, որ Խոջալուի բնակիչները Բաքվում իշխանության համար մղվող պայքարի զոհն են դարձել՝ շահարկվելով քարոզչական նպատակներով։ Աղդամի սպանությունների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար սույն հայտարարությանը կցել ենք գրքույկ, ինչպես նաև առաջարկում ենք այցելել http://xocali.net կայքը։ Ոչինչ չի կարող արդարացնել ողբերգությունը քարոզչական նպատակներով կիրառելու փորձերը, հատկապես եթե այդ փորձերը կատարվում են պատասխանատ վություն կրողի կողմից։

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման խնդիրների մեջ ներքաշվելուց։ Ներկայիս Ադրբեջանի կողմից հորինված զոհի կերպարի ստանձնումը և հայերի դեհումանիզացիան ամենևին չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Մեր բոլոր ջանքերն ու ռեսուրսները պետք է ուղղված լինեն կայուն խաղաղության կառուցմանը, այլ ոչ՝ քարոզչության միջոցով ատելություն սերմանելուն»:

 

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia