Իրանն ու Հայաստանը համատեղ կօգտագործեն Մեղրի-Նորդուզ մաքսակետը
INTERNATIONAL NEWSԻրանի կառավարությունը հավանություն է տվել Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագրին, որը ստորագրել էին երկրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է EurAsia Daily-ին:
Մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:
Փետրվարի 21-ին ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը մեկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Սպասվում է, որ քննարկման գլխավոր թեմաները լինելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրային գոտու ձևավորման վերաբերյալ համաձայնությունները, ինչպես նաև ռուս-իրանական տնտեսական հարաբերությունները:
Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել ՍերժՍարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակություններիմասնակցությամբ: «Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք ավելիջերմացնել ու զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին ևքաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- ասել է ՀասանՌոուհանի:



