Արցախում զոհված Կարենին եւ Հարութին հուղարկավորել են զինվորական կարգով
SOCIETYԱդրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Կարեն Շահինյանին եւ Հարութ Հակոբյանին այսօր՝ սեպտեմբերի 27-ին հուղարկավորել են զինվորական կարգով:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ 20-ամյա Կարեն Շահինյանին հուղարկավորել են քաղաքի գերեզմանատանը՝ տատիկի կողքին:
18-ամյա Կարեն Շահինյանին հուղարկավերել են հայրենի Ավշար գյուղի գերեզմանատանը:
Զինծառայողների հուղարկավորություններին ներկա են եղել զինվորականներ, ընկերներ, հարազատներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:
Աղբյուրը՝ NEWS.am



