Ճաքճքված կրունկներից ազատվելու բուժիչ բաղադրատոմս
PHOTOԵթե ցանկանում եք հարթ և գեղեցիկ կրունկներ ունենալ, անպայման չէ գնալ գեղեցկության սրահներ և հսկայական կարողություններ ծախսել, դրա փոխարեն կարող եք ինքներդ տան պայմաններում բուժել կրունկները:
Ներկայացնում ենք բուժիչ բաղադրատոմս կրունկների համար:
Բուժիչ բաղադրատոմս
Բաղադրիչներ
- 2 ճ/գ սոդա
- 4-5լ գոլ ջուր
- Կրունկների քար
- Որևէ եթերային յուղ
Պատրաստման եղանակը
![]()
Սոդան ավելացրեք ջրին և լավ խառնեք:
Կարող եք ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ՝ հոտի և իսկական սպայի մթնոլորտ ստանալու համար:
Ոտքերը թրջեք լուծույթի մեջ 15-20 րոպե և կրունկների քարի միջոցով հեռացրեք չորացած մաշկը:
Այնուհետև խոնավեցնող քսուք կամ կոկոսի յուղ քսեք կրունկներին:
Գործողությունը կարող եք կատարել շաբաթը 2 անգամ, իսկ երբ կրունկների վիճակը լավանա, կարող եք ամսական 2 անգամ անել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



