Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Ընտրությունների ժամանակ կարող է ֆորս–մաժորային իրավիճակ լինել. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական դաշինք» կուսակցությունը թեև չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին, սակայն չի էլ պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե ինչպես են իշխանություններն իրենց սցենարն իրականացնելու: «Փաստի» հետ զրույցում Պետրոս Մակեյանն ասաց, որ առաջիկայում իրենք կուսակցության քաղխորհրդի նիստ են հրավիրելու և այդ ժամանակ էլ որոշում են կայացնելու, թե ընտրություններին ինչ ձևաչափով կմասնակցեն:

«Մեր մասնակցությունը ընտրություններին մեկ նպատակ էր հետապնդում և իմաստ կունենար դրան մասնակցել, եթե ձևավորվեր այլընտրանքային ուժային կենտրոն, որը կկարողանար կանխել ընտրակաշառք բաժանելով ընտրվելու հնարավորությունը: Փաստորեն դա չստացվեց և մենք երկրորդ քայլով փորձեցինք համագործակցել «Սասնա ծռեր»–ի հետ: Քանի որ դատական վճիռներ չկան, ուստի նրանք կարող էին մասնակցել ընտրություններին, սակայն նրանք մնալով իրենց սկզբունքին, հայտարարեցին, որ Հայաստանում ընտրություններով ոչինչ հնարավոր չէ փոխել: Հիմա մնում է երրորդ քայլը՝ տեսնենք, թե այս պայմաններում ինչ հնարավոր կլինի անել»,– ասաց Պ. Մակեյանը:
Քաղաքական գործչի կարծիքով իշխանությունների սցենարը պարզ է և եթե ամեն ինչ ընթանա իշխանության՝ հանդարտ և ստանդարտ ծրագրի համաձայն, իրենք ընդհանրապես չեն մասնակցի ընտրություններին: Սակայն չի բացառվում, որ ֆորս–մաժորային իրավիճակ լինի, որի ժամանակ արդեն նրանք հստակ կիմանան իրենց անելիքը:

Խոսելով ստեղծված դաշինքներին չմիանալու պատճառների մասին, Պ. Մակեյանն ասաց, որ «Ելք»–ի անդամներ Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հետ երկար ճանապարհ են անցել, բայց նրանք հապշտապ, այսպես կոչված՝ գաղափարական դաշինք ձևավորեցին և այլևս չընդլայնվեցին: Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի մասով էլ քաղաքական գործչի համար պարզ չէր, թե իրականում նրանք ինչ խնդիր են ցանկանում լուծել: Ու թեև «Ժառանգության» առաջնորդի միջոցով միջնորդավորված կերպով իրենց համագործակցության առաջարկ եղել է, բայց նրանք հրաժարվել են միանալ այդ դաշինքին:

«Շատ հարցերում մեզ համար հստակություն չկար: Օրինակ՝ մարտի 1–ի դեպքերի մասին Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեին, որովհետև իրենք այդ գործընթացների կիզակետում են եղել: Երբ աթոռը տակից դուրս է գալիս ու հետո է մարդկանց ուղեղները պայծառանում, դա էլ պետք է բացատրություն ունենա: Բացի այդ, պետք է նաև հասկանալ, թե այդ դաշինքի միջոցով որտեղից ինչ մեսիջներ են գալիս: Նրանց աշխատանքներին ստվերային ձևով մասնակցում է Սամվել Բաբայանը և չի բացառվում, որ նա Ռոբերտ Քոչարյանի հետ վերադառնա: Այս բոլորը խնդիրներ են, որոնց պատճառով մենք պետք է նրանցից հեռու մնանք»,– ասաց Պ. Մակեյանը:

ՀԱԿ–ՀԺԿ խմբակցության հետ նույնպես նրանք չէին կարող միանալ, քանի որ 2012 թ–ի պառլամենտական ընտրությունների ժամանակ ՀԱԿ դաշինքով ընտրություններին մասնակցելուց հետո, չկիսելով նրանց մոտեցումները, հրաժարվեցին հետագա համագործակցությունից: Գուցե քաղաքական շատ հարցերում ՀԱԿ–ի մոտեցումներն ընդունելի են կուսակցության անդամների համար, սակայն ՀԱԿ–ականների կողմից կատարած անմարդկային քայլերը թույլ չեն տալիս, որ «Ժողովրդավարական հայրենիքի» անդամները մտածեն նրանց հետ հետագա համագործակցության մասին:
«Ես կարծում եմ, որ ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը մասնակցում է զուտ մասնակցելու համար կամ էլ ինչ–որ տեղից երաշխիքներ են ստացել, որ իրենց համար անցողիկ շեմը հաղթահարելու տոկոս են գրելու»,– ասում է Պ. Մակեյանը:

«Եթե իշխանություններին հաջողվի հանդարտ ձևով, ընտրակաշառքով ու թվանկարչությամբ այն ավարտել, այդ դեպքում կունենանք այն, ինչ հիմա ունենք` նույն վարչախումբն իրեն սպասարկող հաճախորդներով: Բայց մենք անգործ չենք նստելու և սպասելու, որ իշխանությունները փողերը բաժանելով և ժողովրդին փչացնելով ևս 5 տարի երկիրը շարունակեն թալանել: Գարշանքն ու գարշահոտությունը մաքրելու համար ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ: Դա արյան ճանապարհ չէ, դա միակ ճանապարհն է այս իշխանություններից ձերբազատվելու համար: Հակառակ դեպքում նրանց երեխաներն են իրենց փոխարինելու»,– ասում է Պ. Մակեյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia