Խոշոր հրդեհ Հոնկոնգի նավահանգստում. 9 նավ է այրվում
INTERNATIONAL NEWSԽոշոր հրդեհ է բռնկվել Հոնկոնգի նավահանգստում. առնվազն 9 նավ է այրվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
RTNK հեռուստաալիքի փոխանցմամբ, մի քանի պայթյունով ուղեկցված հրդեհը բռնկվել է արեւելյան Սաուկեյվան շրջանի նավամատույցում, ուր նավերը մտել են՝ անբարենպաստ եղանակից պաշտպանվելու համար:
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է բռնկվել հրդեհը, նավամատույցո՞ւմ, թե՞ նավերից մեկի վրա: Դեպքի վայրում ծխի սեւ սյուն է նկատվում: Ըստ South China Morning Post-ի, առնվազն 1 նավ ամբողջությամբ այրվել է:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



