Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում 2016 թվականին նշանակվել է 41 հազար երեխայի ծննդյան նպաստ

SOCIETY

Հայաստանում 2016 թվականին նշանակվել է 41 հազար երեխայի ծննդյան նպաստ: 3-րդ, 4-րդ  և ավելի երեխայի ծննդյան դեպքում նպաստ նշանակելու համար ստացվել է 8 հազար 400 դիմում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանն` ընդգծելով, որ իրենց թվերը տարբերվում են այդ տարի հանրապետությունում ծնված երեխաների թվից, որովհետև ծնողը հնարավորություն ունի նպաստի դիմումը ներկայացնել երեխայի ծնվելուց 12 ամսվա ընթացքում:

Եթե ընտանիքում ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան, ապա միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում` 1 մլն դրամ, 5 և հաջորդ երեխայի դեպքում `1,5 մլն դրամ:

«Եթե մի անգամից ծնվում են մեկից ավելի երեխաներ, ասենք, եռյակ, ապա բոլորին տալիս ենք մեկական մլն դրամ: Միանվագ նպաստի վճարման առանձնահատկությունը հետևյալն է: Նպաստի մի մասը, օրինակ, 1 մլն դրամի դեպքում 500 հազար դրամը տալիս ենք ծնողին ընտանիքի կարիքները հոգալու համար: Մնացած գումարը մուտքագրում ենք բանկում բացված հաշվին: Դա ընտանեկան դրամագլուխ է կոչվում: Պետությունը փոքր երաշխիք է ստեղծում, որ 18 տարեկան դառնալուց հետո, երեխան որոշ գումար ունենա: Ամենահամեստ հաշվարկով, այս գումարը 4 անգամ կավելանա»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքը մինչ այդ կունենա խնդիրներ, որոնց լուծման համար աջակցություն է անհրաժեշտ, պետությունը նախատեսել է, որ երեխայի համար պահվող գումարը կարող է տրամադրվել, օրինակ, հիպոթեկի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկի վճարման, ինչպես նաև սահմանամերձ գյուղերում բնակարան ձեռք բերելու համար:

Օրենսդրական փոփոխություններ են կատարվել` կապված օտարերկրյա քաղաքացիներին նպաստ տրամադրելու հետ: Ըստ այդ փոփոխությունների` նպաստ կտրվի այն օտարերկրյա քաղաքացուն, ով ունի ոչ միայն կացության կարգավիճակ, այլև  նախորդ 3 տարին գտնվել է Հայատանում:

Այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացու երեխան կծնվի այլ պետությունում, ապա այդ ժամանակ Հայաստանում նպաստ կտրվի այն ժամանակ, երբ կներկայացվի փաստաթուղթ, որ միանվագ նպաստ չի վճարվել:

Փոփոխություններ են կատարվել նաև պատասխանատվության նորմերում: Մասնավորապես, եթե նշանակվում է նպաստ, և այդ իրավունքն իրացվել է ոչ իրավաչափ, ապա նպաստը հետ կգանձվի հենց պետական աշխատակցից:

Պարզեցվել է նաև նպաստ ստանալու համար դիմելու գործընթացը:

«Պարզապես, մայրիկը կարող է առցանց դիմում ներկայացնել` գրելով իր անձնագրի և երեխայի ծննդյան տվյալները: Բոլորովին անհրաժեշտություն չկա սքանավորել անձնագիրը, երեխայի ծննդյան վկայականը: Ընդամենը ներկայացվում է դիմում առցանց, մնացած անհրաժեշտ փաստաթղթերի տեղեկությունները կարող ենք ստանալ այլ մարմինների կողմից վարվող տեղեկատվական համակարգերից»,-ասաց Անահիտ Գալստյանը:  Նա տեղեկացրեց, որ արդեն կան հունվար ամսվա ցուցանիշները, առ ցանց դիմում են ոչ միայն քաղաքներից, այլև գյուղերից:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan