Պարզվել Է ատամների առողջության վճռորոշ գործոնը
SOCIETY Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) առողջապահության բնագավառի քաղաքականության հարցերի փորձագետ Բրենդա Հիլթոնը նշել Է այն որոշիչ գործոնը, որն ազդում Է բերանի խոռոչի առողջության վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Գիտության զարգացմանն աջակցող ասոցիացիան:
Մասնագետը կարծում Է, որ հաճախ բերանի խոռոչի հիգիենայի վրա որոշիչ ազդեցություն Է գործում մարդու մերձավոր շրջապատը. նրա ընտանիքը եւ ընկերները: Դա կապված Է այն բանի հետ, որ անհատը հաղորդակից Է դառնում նրանց ընդհանուր սովորություններին, որոնք կապված են նաեւ հիգիենայի եւ սննդային հակումների հետ:
Դա վերաբերում Է, օրինակ՝ ընկերների շրջանում շաքար պարունակող ըմպելիքներ խմելուն կամ օրական առնվազն երկու անգամ ատամները լվանալուն, որն արմատավորվում Է ընտանիքում:
Գիտնականը եւ իր խումբն իրենց եզրակացություններին հանգել են՝ հարցում անելով ավելի քան 200 կանանց, որոնք բնակվում են Բոստոնի բնակելի միավորումում (ԱՄՆ): Այսպիսով հեղինակները գտել են շուրջ հազար անձանց, որոնք զգալի ազդեցություն են գործել միմյանց վրա, այդ թվում նաեւ բերանի խոռոչի հիգիենայի պրակտիկայի առումով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



