Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանի վարչական շրջանների համաչափ զարգացման վերաբերյալ 60 առաջարկություն է ներկայացվել

SOCIETY

 Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված է 61 ներդրումային ծրագիր: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականիÕ վարչական շրջանների կողմից վարչություն են ներկայացվել նաև Երևան քաղաքի վարչական շրջանների 2017թ. համաչափ զարգացման վերաբերյալ 60 առաջարկություններ: Այս ուղղությամբ հանձնարարվել է վարչական շրջանների հետ ամբողջացնել ներկայացված առաջարկությունները՝ դրանց տալով ծրագրային բնույթ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 52  արձանագրություն:  Զեկուցվել է նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 2 իրավախախտ:

Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների՝ աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համատեղ շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները: Հանձնաարվել է շարունակել աշխատանքներն ու քայլեր ձեռնարկել ջրահեռացման դիտահորերի տեխնիկական վիճակի ստուգման և դրանց անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով ձնհալին:

Զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 10 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանձնարարվել է նշված ուղղություններով շարունակել ամենօրյա հսկողությունը:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan