Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մնջախաղի պետական թատրոնի նոր շենքի վերանորոգման աշխատանքները կսկսվեն ամռանը

SOCIETY

 Երկար տարիներ ձգձգվող շենքի խնդիրը լուծվելուց հետո Երևանի Մնջախաղի պետական թատրոնը սկսում է իր աշխատանքը նոր եռանդով: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, սեփական շենք ունենալը թատրոնի համար չափազանց կարևոր իրադարձություն է: Նա նույնիսկ դա որակեց պատմական իրողություն:

«Տասնամյակներ ձգձգվող այդ խնդիրը, վերջապես, իր լուծումը ստացավ: Անհամբեր ենք, որ ավարտուն տեսքով տեսնենք շենքը: Դա կլինի մեր քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը: Կլինի մի վայր, որտեղ այս ժանրով կզբաղվեն այն երիտասարդները, որոնք զրկված էին այդ հնարավորությունից»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Առջևում շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներն են: Ակնկալվում է վերանորոգման աշխատանքները սկսել ամռանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն արդեն պատկերացնում է նախագիծը և պատրաստվում է ակտիվ ներգրավվել նախագծային փուլում` համագործակցելով Քաղաքաշինության պետական կոմիտեի հետ:

«Մեր դահլիճը, որը նախատեսված կլինի մինչև 150 հոգու համար, միշտ կլինի ծանրաբեռնված: Այնտեղ կանցկացնենք նաև համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, ծրագրերը շատ-շատ են, գաղափարները նույնպես: Ոգևորությունն այնքան մեծ է, որ անհամբեր սպասում ենք շենքին և ծրագրերի իրականացմանը»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Սեփական շենք ունենալը կարևոր քայլ համարեց դերասանուհի Իննա Հախնազարյանը:

«Հետաքրքիր միտում նկատվեց: Երբ թատրոնի շենքի խնդիրը լուծվեց, սոցիալական ցանցերում մեր այցելուները նախ միմյանց էին շնորհավորում: Դա խոսում է այն մասին, որ շատ են այս ժանրի սիրահարները: Ես 18 տարի աշխատում եմ, տարբեր բեմերում եմ խաղացել և այսքան տարի անց սեփական բեմում խաղալը պարզապես անասելի երջանկություն է:Սա կկրկնապատկվի այն ժամանակ, երբ սկսվեն վերանորոգման աշխատանքները, կեռապատկվի, երբ լինենք մեր բեմում»,-ասաց Իննա Հախնազարյանը:

Ժիրայր Դադասյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ խնդրի լուծումը հնարավոր դարձավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ջանքերի շնորհիվ:

«Տասնամյակներ շարունակ չլուծված խնդիրը կարճ ժամանակում լուծում է ստանում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանրապետության նախագահին: Իր հանձնարարականով շենքը հենց այս տարի պետք է վերանորոգվի: Սա իսկապես մեծ նվեր է մեր թատրոնին, մեր հանդիսատեսին»,-ավելացրեց նա:  

Թատրոնն իր աշխատանքները շարունակելու է, ընթացիկ տարվա համար ունի բավական հագեցած ծրագիրը: Մասնավորապես, Ժիրայր Դադասյանը նշեց, որ փետրվարի 25-ին մեկնում են մասնակցելու Չելյաբինսկի թատերական միջազգային փառատոնին: Դա մասնագիտական խիստ փառատոն է, մասնակցել ցանկացողների 120 դիմումից ընտրվել է 16-ը, որից մեկը Երևանի Մնջախաղի պետական թատրոնն է: Մեկ ամիս անց թատրոնը մասնակցելու է Շրի Լանկայի միջազգային թատերական փառատոնին:

Այս տարի կայանալու է նաև Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է:

«Ընթացիկ աշխատանքները շարունակելու ենք կատարել, պարզապես ոգևորությունն է շատացել: Եթե հաջողվի շինարարական աշխատանքները մինչև տարեվերջ ավարտել, ապա թատրոնի շենքի բացումը այս տարի կիրականացնենք պրեմիերայով: Այժմ աշխատում ենք մանկական ներկայացման գաղափարի շուրջ: Այդ օրը մեր հանդիսատեսը կլինեն փոքրիկները»,-հավելեց նա:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել

1983-ին: Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին փառատոնը կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ 2012-ին փառատոնի ընթացքում Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի Õ �րոնզե արձանը։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League