Ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գները
POLITICSՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գնման և բացթողման փետրվարի 20-26-ի գները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկու գնման գինը մեկ գրամի դիմաց կազմել է 17 հազար 741,87 ՀՀ դրամ, իսկ բացթողնման գինը՝ 19 հազար 284,64 դրամ:
Արծաթի գնման գինը մեկ գրամի դիմաց 258,83 դրամ է, իսկ բացթողնմանը` 281,34 դրամ: Պլատինի համար սահմանված գինը մեկ գրամի դիմաց 14 հազար 468,44 է, իսկ բացթողնմանը` 15 հազար 726,57 դրամ:
Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է մեկ գրամի դիմաց11 հազար 289,06 դրամ, բացթողնման համար 12 հազար 270,72 դրամ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



