Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՝ Գեղարքունիքի մարզում հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: Հանդիպում-քննարկումը կայացավ ՀՀ արչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի հունվարի 11-ին կայացած խորհրդակցության հանձնարարականի կատարման շրջանակում:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ՀՀ կենտրոնական բանկի եւ«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի ներկայացուցիչները, ներդրումային ծրագրեր ներկայացնող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, այս փուլում ներդրումային ծրագրերը 7-ն են, որոնք համապատասխան գերատեսչությունների կողմից դիտարկվել են հեռանկարային: «Հիմա մեր գործընկերների կողմից այդ ծրագրերը ավելի մանրամասն են մշակվում, որպեսզի նրանցում զետեղված բիզնես գաղափարները վերածեն ներդրումային նախագծի: Այս աշխատանքների ավարտից հետո մշակված պատրաստի փաստաթուղթը հնարավոր կլինի ներկայացնել ֆինանսավորման: Գեղարքունիքի մա րզից հեռանկարային են դիտվել կտավատի ձեթի, հնդկաձավարի, կաթնամթերքի վերամշակման, շինշիլաբուծության, ոչխարաբուծության, այլընտրանքային էներգիայի արտադրության, խեցգետնի եւ ձկան պահածոների արտադրության կազմակերպման, մսի արտադրության կոոպերատիվի հիմնման ծրագրերը: Այս պահին մենք աշխատանք ենք իրականացնում նաեւ սկսնակ ծրագրերին ծանոթանալու եւ գործարարներին խորհրդատվություն տալու ուղղությամբ: Սկսնակ ծրագրերը, որպես ներդրումային ծրագիր, կքննարկվեն երկրորդ փուլում»,-ներկայացրեց նախարարի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան



