Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանի

SOCIETY

Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծա ռայությունից:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մովսես Մանուկյանը վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չերքեզյանին, ով համոզել է իր միջոցով 145.000 դրամի կաշառք տալ ՀՀ ոստիկանության  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձանց` խոստանալով կազմակերպել քննությունների անխոչընդոտ հանձնումը և վարորդական իրավունքի վկայականի ստացումը: Մ. Մանուկյանը սկզբում համաձայնվել և պայմանավորվել է մի քանի օր անց հանդիպել, սակայն հետագայում մտափոխվել է և այդ մասին տեղեկացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:

Այնուհետև, պայմանավորված օրը՝ 21.02.2016 թ.-ին, Մ. Մանուկյանը օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ԱԱԾ աշխատակիցներից ստացած համապատասխան գումարը փոխանցել է Ժ. Չերքեզյանին, ով իր ծանոթ Աշոտ Խաչատրյանի  և ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արամ Օհանյանի միջոցով կաշառքը փոխանցել է ՀՀ ոստիկանության ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից Գևորգ Թադևոսյանին: Վերջինս, սակայն, գումարը չի փոխանցել հիշյալ բաժնի պաշտոնատար անձանց, այլ, օգտագործելով նրանց հետ ունեցած անձնական կապերը, կազմակերպել է Մ.Մանուկյանի կողմից տեսական և գործնական քննությունների անխոչընդոտ հանձնումը: Մասնավորապես, Մ. Մանուկյանը տեսական քննության ժամանակ առանց հարցերին լիարժեք պատասխանելու գնահատվել է դրական և գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն ստացել: Գործնական քննության ընթացքում թեպետ Մ. Մանուկյանը ավտոմեքենան վարել է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով, սակայն հաշվառման-քննական բաժնի տեսուչներ Արման Հարությունյանը և Հարություն Գրիգորյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները և առանց օրինական հիմքերի քննությունների արդյունքները գնահատել դրական: Արդյունքում, տեսական գիտելիքներ և փաստացի ավտոմեքենա վարելու գործնական հմտություններ չունեցող Մ. Մանուկյանը ստացել է «B» և «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական:   

Այսպիսով, Ժ. Չերքեզյանի դրդչության արդյունքում Մ. Մանուկյանը իր վարորդական իրավունքի վկայականը ստանալու համար փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ Ա. Խաչատրյանը և Ա. Օհանյանը կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները` նշված գումարը պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն Գ.Թադևոսյանի կողմից այն վերջիններիս չփոխանցելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել։   

Կատարած հանրորեն վտանգավոր արարքների համար Ժ. Չերքեզյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Խաչատրյանին և Ա. Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Թադևոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Հարությունյանին և Հ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Օհանյանն ու Գ. Թադևոսյանը կալանավորվել են: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan