Եվրախորհրդարանի նախագահը մտահոգված է Թուրքիայում իրավունքների սահմանափակումներով
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի նոր նախագահ Անտոնիո Տայանին կոչ է արել Թուրքիային հարգել Եվրամիության կանոնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ` Տայանին կարևորել է այդ երկրի դերը մասնավորապես փախստականների հարցի կարգավորման գործում: Այդուհանդերձ, նա մտահոգություն է հայտնել երկրում ազատությունների սահմանափակման առնչությամբ: «Թուրքիայի կողմից վերջին շրջանում արված որոշ նախընտրությունները մեծ անհանգստություն են առաջացնում: Նախ և առաջ անհրաժեշտ է պահպանել լրատվություն ստանալու ազատությունը: Թուրքիան բարեկամական երկիր է, սակայն պետք է հարգանք դրսևորի մեր կանոնների նկատմամբ»,- ասել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



