Երևանյան բնակարանի 4 բնակիչները շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել են
SOCIETYՓետրվարի 20-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Հալաբյան փողոցի 65 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1988 թ. ծնված Հերմինե Հ.-ին, 1993 թ. ծնված Սամվել Հ.-ին և 1986 թ. ծնված Հասմիկ Հ.-ին, իսկ ժամը 1.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նշված հասցեից նույն ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նաև 2012 թ. ծնված Վաղինակ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, Հալաբյան փողոցի 65 շենքի թիվ 22 բնակարանում՝ շմոլ գազից:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է հետաքննություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



