Թրամփին ծաղրել են Շվեդիան ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրների թվում ներառելու համար
INTERNATIONAL NEWSՀամացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որը Ֆլորիդայում իր աջակիցների առաջ ունեցած ելույթի ժամանակ Շվեդիան ներառել է ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրների թվում, գրում է lenta.ru-ն:
«Միայն տեսեք, թե ինչ է տեղի ունենում Գերմանիայում: Տեսեք, թե ինչ է եղել անցած գիշեր Շվեդիայում: Շվեդիա, ո՞վ կարող էր մտածել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ զարմացնելով համացանցի շվեդ օգտատերերին:
Նրանք հետաքրքրվել են, թե ինչ է նկատի ունեցել Թրամփը, և նշել են, որ պատկերացում չունեն իրենց երկրում ահաբեկչությունների մասին:
«Շվեդիա՞: Ահաբեկչական հարձակո՞ւմ, ի՞նչ է նա ծխել, ես շատ հարցեր ունեմ»,- գրել է Twitter-ում Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը:
Սոցիալական ցանցում գործարկվել է #LastNightInSweden հեշթեգը և սկսել են կատակել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Շվեդիայում «անցած գիշեր»:



