Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Սուրան Կարայանը Pricewaterhouse Coopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը

SOCIETY

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին և PricewaterhouseCoopers Armenia LLC  ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարկ Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել առկա համագործակցությունը և ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները` Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել աշխարհին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն պետական կառույցներին` ներդրումային ծրագրերը ճիշտ փաթեթավորելու նպատակով:

Նախարար Կարայանը ողջունել է PricewaterhouseCoopers ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ Հայաստանի տնտեսության համար այսօրվա կարևորագույն խնդիրներից է ներդրումների ներգրավումը և այս տեսանկյունից  Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջազգային ցանցերի հնարավորության օգտագործման, հիմնադրամների ստեղծման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման հարցում կազմակերպության փորձը  շատ կարևոր կարող է լինել:

«Պատրաստ ենք համագործակցության և շնորհակալ, որ դուք ևս  պատրաստ եք ձեր փորձը և հնարավորւթյունները ներդնել` ճիշտ մատուցելու մեր երկրի  գործարար և ներդրումային միջավայրը հանրությանը: Նման հեղինակավոր կազմակերպությունն իր համաշխարհային ցանցով կարող է լուրջ հեղինակություն և վստահություն բերել մեր երկրին` նոր ներդրողներ ներգրավելու առումով»,-նշել է նախարարը:

«Աշխարհում կան շատ ընկերություններ, անհատ ներդրողներ, որոնք ունեն գումարներ և փնտրում են վայրեր, ներդրումներ անելու համար, սակայն չգիտեն որտեղ, և կան վայրեր, որտեղ ներդրումներ անելու լայն հնարավորություններ կան: Խնդիրը ոչ ճիշտ ներդրումային փաթեթների կազմավորումն է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, որպեսզի ձևավորվեն ճիշտ ներդրումային փաթեթներ և գտնել ներդրողներ»,-նշել է Մարկ Հենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն աշխարհին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրերն ու գաղափարները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբնական փուլում առանձնացնել 1-2 ծրագիր Հայաստանում առկա ներդրումային նախագծերի ցանկից, և համատեղ աշխատանքներ իրականացնել դրանց ուղղությամբ:   

Նախարան առանձնացրել է նաև Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` նշելով, որ այստեղ կարելի է ներգրավվել  մինչև 500 մլն դոլար ներդրում:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և  ավելացրել.

«Եթե միասին փորձենք ճիշտ փաթեթավորել ներդրումային ծրագրերը կկարողանանք լուրջ ներդրումներ ներգրավել: Պատրաստ ենք նաև պետական աջակցություն և մասնակցություն ունենալ այս հարցում, այնպես, որ համագործակցության լուրջ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու»:  

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia