Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հայտնվել են Համացանցում
INTERNATIONAL NEWSՄալայզիայի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման կադրերը հրապարակվել են YouTube-ում: Տեսագրության մեջ կարելի Է տեսնել, որ թիկունքից տղամարդուն, ենթադրաբար, Կիմ Չեն Նամին Է մոտենում մի կին, բռնում Է նրա գլխից, մի քանի վայրկյան պահում եւ հեռանում այլ ուղղությամբ:
Դրանց հետո տուժածը մոտենում Է անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ ցույց տալով իր դեմքը, որոնք նրա հետ միասին գնում են բուժկետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիմ Չեն Նամի դեմ մահափորձը տեղի Է ունեցել փետրվարի 13-ին Մալայզիայում, որտեղից նա պետք Է մեկներ իր ընտանիքի մոտ՝ Մակաո: Տարբեր վարկածներով՝ Կիմ Չեն Նամին կարող Էին վիրավորել թունավորված ասեղներով, նրա վրա թունավոր հեղուկ շփել կամ դեմքին ինչ-որ նյութով թրջած տամպոն քսել:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



