Լավրովը նշել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման խոչընդոտները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման խոչընդոտները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Եվս մեկ անգամ ընդգծեց. դա բավական բարդ գործընթաց է, այն կապված է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետ, այլեւ անվտանգության ապահովման այնպիսի պայմաններում, երբ ահաբեկիչները, ծայրահեղականներն ու թմրավաճառները փորձում են որպես երթուղի օգտագործել ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանը»,- ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման թեմայով հետագա երկխոսությունը հնարավոր է միայն այդ ռիսկերը հաղթահարելու դեպքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



