ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ
INTERNATIONAL NEWSԳլոբալ խնդիրները լուծելու համար հարկավոր է վերականգնել վստահությունը միջազգային ինստիտուտների, այդ թվում՝ Եվրամիության եւ ՄԱԿ-ի նկատմամբ: Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերի համաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
Նրա խոսքով՝ վերակազմավորումը կօգնի բարձրացնել այս կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը:
Նա նշել է երեք ոլորտներում համաշխարհային կազմակերպության գործունեության վերակազմավորման ծրագրերի մասին են: Դրանք են խաղաղապահ առաքելությունը, գլոբալ զարգացումն ու կառավարման ներքին համակարգը: Գուտերիշն անդրադարձել է գլոբալ անվտանգության ապահովման հարցերի: Նա կլիմայի փոփոխությունն ու մոլորակի բնակչության, հատկապես՝ Աֆրիկայի բնակչության աճն «առանցքային տարրեր» է կոչել, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել:
Բնակչության աճի հետ կապված դժվարությունները, ըստ Գուտերիշի, հնարավոր է հաղթահարել կրթության ոլորտում կանանց եւ աղջիկների հնարավորությունների ընդլայնման եւ հասարակության կյանքում նրանց ներգրավվածության միջոցով:



