Էվա Ոսկանյանը մեղրամիսը «զոհաբերելու» և «Ուկրաինայի ձայնը» նախագծին մասնակցելու մասին
LIFELife.tert.am-ը գրում է.
«Ուկրաինայի ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանի կույր լսումներին ռոք-երգչուհի, դաշնակահար Էվա Ոսկանյանը, կատարելով Զեմֆիրայի «Любовь, как случайная смерть» երգը, անցնում է հաջորդ փուլ։ Նրա ելույթի ժամանակ պտտվում է մարզիչներից «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող երգչուհի Ջամալան։ Tert.am Life–ի հետ զրույցում Էվան պատմեց իր մասնակցության և հետագա անելիքների մասին։
«Մասնակցությանս միակ նպատական էր, որ ծանոթանայի «Օկեան Էլզի» ռոք-խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի հետ, որը մարզիչների կազմում էր։ Շատ եմ սիրում այդ ռոք խմբին։ Ելույթիս օրը տեղեկացա, որ նա չի լինելու։ Բայց քանի որ արդեն շատ բան էր արված, որոշեցի պարզապես ելույթ ունենալ։ Առանց մտածելու կանցնեի, թե` ոչ, քանի որ ինձ համար երկրորդային էր։ Ես բացարձակ մրցույթային մարդ չեմ։ Սա միայն ցանկություն էր ելույթ ունենալ ուկրաինական բեմում և վերջ»,– ասաց Էվան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



