Ռուսաստանն ասում է, որ լավ կլինի սիրիական Էլ Բաբից հարավ ու արևմուտք չառաջանանք. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համաձայնեցման հարցում Ռուսաստանի հետ որևէ տարաձայնություն չկա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Էրդողանը խոստովանել է, որ սիրիական Էլ Բաբ շրջանում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունից հետո ռազմական պլանի նախագծման վերաբերյալ Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշակի ուղղություններ տալիս է Թուրքիային:
«Ռուսաստանը միայն ասում է, որ լավ կլինի Էլ Բաբից հարավ ու արևմուտք չառաջանանք», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։



