Է. Նալբանդյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը
POLITICSՄյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։
Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։
Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



