Եվրոպայի լիգա. Իբրահիմովիչը երկրորդն է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում
SPORTՍտամբուլի «Բեշիկթաշի» թուրք հարձակվող Չենկ Տոսունն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ: 25-ամյա Տոսունը ստացել է ձայների 71 տոկոսը եւ առաջ անցել «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից, որի հեթ-տրիկի շնորհիվ անգլիական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Սենթ Էթյենին»: 35-ամյա Իբրահիմովիչը հավաքել է 18 տոկոս ձայն:
Իսրայելի «Հապոել Բեր Շեւայի» դեմ խաղում Չենկ Տոսունը 1:1 հաշվի ժամանակ առաջ էր մղել թուրքական ակումբին, որը հաղթել էր 3:1 հաշվով:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում էին նաեւ Էդին Ջեկոն («Ռոմա», 8 տոկոս) եւ Ալեքսանդր Լակազեթը («Լիոն», 3 տոկոս):
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



