Է. Նալբանդյանը Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ մի շարք հարցեր է քննարկել
POLITICSՓետրվարի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ-Ղեյթին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվեց Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվել է հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
Հայաստանի արտգործնախարարն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը քննարկել են միջազգային հրատապ խնդիրներ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



