Մեքսիկայում գաղտնի գերեզմանոց է հայտնաբերվել, որում 220 մարդ է թաղված
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի Վերակրուս քաղաքում գաղտնի գերեզմանոց է հայտնաբերվել. ամենայն հավանականությամբ, դրանում թաղված 220 մարդկանց մարմինները պատկանում են հանցավոր խմբավորումների անդամների: Այս մասին հաղորդում է XEU News-ը:
«Որոնումները շարունակվում են, մնացել է հետազոտել հողի 40 տոկոսը: Մենք վայրում աշխատում ենք շաբաթը հինգ օր: Սա շատ ծանր և նուրբ աշխատանք է: Կարծում եմ` հայտնաբերված գերեզմանոցը խոշորագույնն է Լատինական Ամերիկայում», - հայտնել է որոնողական գործողությունների մասնակիցներից մեկը:
Աղբյուրը նշել է, որ պեղումներին մասնակցում են անհայտ կորածների բարեկամները` դաշնային ոստիկանության աջակցությամբ: Գտածոների թվում կենցաղի և հագուստի առարկաներ են, ինչպես նաև` ոսկորներ:
Հայտնի է, որ ներկա պահին մասնագետներին հաջողվել է ճանաչել միայն երկու մարդու` պետաշխատողի և նրա օգնականի մարմինները:



