Իսպանիայի թագավորի փեսան 6 տարվա բանտային կալանքի Է ենթարկվել ֆինանսական մեքենայությունների համար
INTERNATIONAL NEWSԻսպանիայի թագավորի քույրը՝ ինֆանտա Կրիստինան, անմեղ Է ճանաչվել մեքենայությունների գործով ֆինանսական խարդախության մեջ, նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը ազատազրկման Է դատապարտվել Է 6 տարի եւ երեք ամիս ժամկետով: Համապատասխան որոշումը հրապարակել Է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը:
«Դատարանն արդարացերեց Կրիստինա դե Բուրբոնին այն հանցագործոթյուններում, որոնցում նրան մեղադրել Էին»,- ասված Է դատարանի հայտարարության մեջ: Ընդսմին ինֆանտան պետք Է տուգանք վճարի 265 հազար եվրոյի չափով, քանի որ ֆինանսական օգուտներ Է ստացել իր ամուսնու կողմից կատարված հանցագործություններից:
Իր հերթին, Ուրդանգարինը մեղավոր Է ճանաչվել ծառայողական լիազորությունների չարաշահման, խարդախության, կապերի օգտագործման, պետական գանձարանի դեմ հանցագործություններ կատարելու մեջ: Նա դատապարտվել Է 6 տարի եւ 3 ամսվա բանտային կալանքի, 7 տարի եւ 1 ամսվա մասնակի որակազրկման եւ պետք Է տուգանք վճարի 512 հազար եվրոյի չափով, նշվում Է դատարանի որոշման մեջ: Դատավճռիռը կարող Է բողոքարկվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



