Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կկայանա մարտին. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԱստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը կկայանա մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Tasnim գործակալությանը հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ջաբերի Անսարին, որը իրանական պատվիրակությունը գլխավորել Է Ղազախստանում տեղի ունեցած բանակցությունների առաջին եւ երկրորդ փուլերում:
Աստանայում փետրվարի 15-ին եւ 16-ին կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը դարձել Է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային խմբի ստեղծման շուրջ վերջնական պայմանավորվածությունը:
«Ըստ նախնական համաձայնության, որը վերջնականապես կձեւակերպվի դիվանագիտական կոնսուլտացիաների ընթացքում, Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր խմբավորումների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը Ղազախստանում կկայանա մինչեւ մեկ ամսվա ընթացքում»,-նշել Է գործակալությունը:
Աստանայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւն ավելի վաղ հայտարարել Է, որ ՌԴ-ն ակնկալում Է մեկ ամսվա ընթացքում վերջնականապես համաձայնեցնել Սիրիայում հրադադարի խախտման համար պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



