Հայտնի է ամենասիրված գույնն աշխարհում
LIFEՀարցման արդյունքում, որն իրականացրել է YouGov ծառայությունը, պարզվել է, որ ամենատարածված գույնն աշխարհում երկնագույնն է: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` հարցմանը մասնակցել են 10 երկրի բնակիչներ` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից և Ինդոնեզիայից: Միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչ հիմունքով են կազմակերպիչներն ընտրել մասնակից երկրները:
Երկնագույնը նախընտրողների ամենամեծ թիվը (33 տոկոս) գրանցվել է Մեծ Բրիտանիայում, ամենից քիչ` Ինդոնեզիայում (23 տոկոս): Նշվում է, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ մարդիկ նախապատվությունը տվել են երկնագույնին, այդ ցուցանիշը 8 տոկոսով գերազանցել է բոլոր մյուս գույները նախընտրողների ցուցանիշին:
Աղբյուրը՝ Slaq.am
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



