Կիմ Չեն Նամի ընտանիքից ոչ ոք առայժմ չի պահանջել նրա մարմինը
INTERNATIONAL NEWSԱյս շաբաթ մահացած Կիմ Չեն Նամի ընտանիքի անդամներից ոչ ոք առայժմ Մալայզիայի ոստիկանությունից չի պահանջել նրա մարմինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Մինչ այժմ զոհվածի ընտանիքից մարմինը հանձնելու ոչ մի պահանջ չի եղել»,- գործակալությունը մեջբերել Է մալայզիական իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը: Միեւնույն ժամանակ ընդգծվում Է, որ ԿԺԴՀ-ն պաշտոնական պահանջ Է ներկայացրել մարմինը հյուսիսկորեական կողմին փոխանցելու վերաբերյալ:
Նույն աղբյուրի տվյալներով՝ Մալայզիայի ոստիկանությունն ամեն դեպքում Կիմ Չեն Նամի ազգականներիրից ԴՆԹ-ի նմուշներ ստանալու կարիք ունի, նախքան մարմինը հանձնելը:
Ավելի վաղ Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին հայտարարել Է, որ երկրի իշխանությունները փետրվարի 13-ին մահացած Կիմ Չեն Նամի մարմինը կհանձնեն հյուսիսկորեական կողմին: «Մարմինը կհանձնվի ԿԺԴՀ-ի դեսպանությանը»,-նշել Է Համիդին, ընդգծելով, որ մարմնի հանձնումը կիրականացվի այն բանից անմիջապես հետո, երբ կանցկացվեն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը: Մալայզիայի փոխվարչապետը հայտնել Է, որ Կիմ Չեն Նամի դիահերձումն արդեն կատարվել Է, բայց մահվան ստույգ պատճառն «առայժմ պարզված չԷ»:
«Չժունգո բաո» թերթը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ, հայտնել Է, որ Կիմ Չեն Նամի հերձման արդյունքների փորձաքննությունը կարող Է երկար ժամանակ պահանջել: «Հերձման ժամանակ վերցվել են բջիջներ թունավորության անալիզների անցկացման համար: Ամենայն հավանականությամբ, նման փորձաքննության անցկացումը կարող Է երկար ժամանակ պահանջել»,- մեջբերում Է անում հրատարակությունը ոստիկանության ներկայացուցչի խոսքից: Նա հավաստել Է, որ իշխանությունները հակված են հաստատելու Կիմ Չեն Նամի թունավորման մասին սկզբնական վարկածը՝:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



