Դիանա Գրիգորյանը հիվանդանոցում է, բայց կշարունակի նկարահանվել
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը, իր ավտոտնակի դիմաց սառույցի վրա սայթաքելով, ընկել էր ու լուրջ վնասվածքներ ստացել: Դիանան կոտրել էր ոտքը, որից հետո չորս ժամ տեւողությամբ վիրահատություն տարել: Դերասանուհին դեռեւս շարունակում է մնալ հիվանդանոցում, սակայն իրեն համեմատաբար արդեն լավ է զգում.
«Ճիշտ է դեռեւս պարզ չէ, թե երբ դուրս կգրվեմ հիվանդանոցից, բայց ինձ արդեն ավելի լավ եմ զգում: Իհարկե, սխալ կլինի ասել, որ շատ լավ եմ, սակայն Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի ու նաեւ մտերիմներիս ջերմ ընկերակցության շնորհիվ աստիճանաբար առողջանում եմ: Իսկապես շատ շնորհակալ եմ ողջ բուժանձնակազմին, ովքեր ամեն ինչ անում են, որ ես ինձ հնարավորինս հարամարվետ զգամ, նրանք անգամ անհնարինը դարձնում են հնարավոր: Դե իսկ մտերիմներս մեկ վայրկյան անգամ ինձ մենակ չեն թողնում, այնպես որ անգամ այս իրավիճակում օրերս դրական մթնոլորտում են անցնում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ժպիտով նշեց Դիանա Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



