Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գյումրին ներուժ ունի զբոսաշրջիկին գրավելու. քաղաքապետ Բալասանյանը քաղաքի բարեկարգման հավակնոտ ծրագրեր է մատնանշում

SOCIETY

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարծում է, որ քաղաքի զարգացման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն ներդրողների հետ:  «Արմենպրես»-ը զրուցել է Սամվել Բալասանյանի հետ առաջիկայում նախատեսված ծրագրերի, ներդրումների համար առավել հեռանկարային ուղղությունների եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ:

Պարոն Բալասանյանօրերս աշխատանքային այցովԳյումրիում էր վարչապետ Կարեն ԿարապետյանըԸնդգծվեցոր կառավարությունը շահագրգիռ է Գյումրիումներդրումներ ներգրավելու հարցումԳյումրիում ի՞նչներդրումային ուղղություններ կառանձնացնեքո՞րուղղություններն են առավել հեռանկարային:

-Պատմական քաղաքի վերակառուցման համար լուրջ ծրագիր է առաջ քաշել վարչապետը: Սա  կառավարության հետ իրականացվող առաջին պիլոտային ծրագիրն է, որի շրջանակում նախատեսվում է վերակառուցել Գյումրու պատմական միջուկ հանդիսացող 2 փողոց՝ Ռուսթավելու և Շիրազի:  Ծրագրի իրագործման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որտեղ լուրջ գումարներ կներդրվեն: Այս ամսվա սկզբին վարչապետն աշխատանքային այցով Գյումրիում էր, նրա հետ Գյումրի էին եկել նաև մեծ թվով գործարարներ, ովքեր հետաքրքրված են ներդրումային ծրագրով: Վարչապետի մասնակցությամբ  այդ օրը Գ յումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որի նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս» Գյումրու շենացման հիմնադրամը: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում Գյումրիում կատարված աշխատանքների արդյունքները,  հետագա անելիքները: Գյումրու զարգացման ծրագրի առաջին քայլերն արդեն արված են, իսկ հետագա զարգացման համար մենք բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք:

 -Վարչապետի այցի ընթացքում խոսվեց պատմական շենք-շինությունների ներկայիս վիճակիդրանց պահպանման ու վերականգնման մասինԻ՞նչ քայլեր եննախատեսված այդ ուղղությամբԱրդյո՞ք մշակութային արժեք ներկայացնող շինությունների ամբողջական հաշվառում կաորքանո՞վ դրանք կարող ենօգտագործվել զբոսաշրջության նպատակով:

-Այո, իհարկե, կա:  Ընդհանուր հաշվառում, ուսումնասիրություններ Գյումրիում իրականացրել է նաև «Հույս» Գյումրու շենացման հիմնադրամը և վարչապետի այցի օրը, ինչպես նշեցի արդեն, ներկայացվեց նաև այդ ծրագիրը: Գյումրու զարգացման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն ներդրողների հետ:

Շիրակ» օդանավակայանի վերագործարկմամբ պայմանավորված՝ շատ է խոսվում Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու մասինԻ՞նչակնկալիքներ կան զբոսաշրջիկներին ներգրավելու տեսանկյունից:

-Տեսեք, «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը անցած տարվա դեկտեմբերից սկսեց թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, և այսօր էլ այս ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ թռիչքներ է իրականացնում, այն էլ գերբեռնված: Նախատեսված է 10 միլիոն դոլարի ներդրում կատարել «Շիրակ» օդանավակայանում, որից 2.5 մլն սպասարկման սրահի վերանորոգման համար:

-Օդանավակայանի գործարկմամբ պայմանավորված՝ հարակից հատվածների ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն կաԳյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր է նախատեսում:

-Քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունների սահմանում տարբեր կառույցների և ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնող անհատների հետ է համագործակցում՝ Գյումրիում տուրիզմը զարգացնելու համար: Գյումրեցի գործարար Կարեն Գոմցյանը նախաձեռնել է և իրականացնելու է Գյումրու շուկայի վերականգնումը: Շուկայի վերակառուցման համար շատ մեծ գումար է ներդրվելու, արդյունքում ունենալու ենք յուրահատուկ մի կառույց: Այն իր մեջ կներառի քաղաքի կոլորիտը, որը և կկարողանանք ցույց տալ քաղաք եկող զբոսաշրջիկին: Զբոսաշրջիկների համար ևս մեկ գրավիչ կառույց է Գյումրու հին թատրոնի շենքը, որը տրվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, նախատեսվում է շենքի վերակառուցում, այգու բարեկարգում: Զբոսաշրջիկին Գյումրի բերելու համար խթան կհանդիսանա նաև Հյուսիս-հարավ մայրուղու շահագործումը: Տուրիզմի զարգացումը քաղաքում իր հետ կբերի ֆինանսական մեծ շրջանառություն:  

Խոսվեց ենթակառուցվածքների մասինքաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոններիճանապարհների բարելավմանտեսանկյունից ի՞նչ անելիքներ կան:

-Գյումրու քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունների շրջանակներում շարունակելու է բարեկարգումը՝ փողոցների, քաղաքի արտաքին լուսավորության, կանաչապատման ուղղությամբ: Մեր կողմից ձեռնարկված աշխատանքները տարբեր կազմակերպությունների հետ համատեղ ենք իրականացնելու:  2017 թվականին կմեկնարկի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից 23.8 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային-վարկային ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն փողոցաշինական, քաղաքի լուսավորման ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ, ինչը մեծ ձեռքբերում է Գյումրու համար:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League