Գուցե գաղտնի, տարբեր սենյակներում ինչ-որ բաներ են քննարկում, ասում կամ համոզում, բայց դրա արդյունքը դեռ չի երևում. Թևան Պողոսյանը՝ մեր դիվանագիտության մասին
INTERVIEW
Անդրադառնալով սահմանային լարվածության պարագայում մեր դիվանագիտական աշխատանքին՝ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Ուրախ կլինեմ, որ տեսնեմ այդ աշխատանքը: Դիվանագիտական աշխատանքը լինում է հայտարարություններով, կոչերով և այլն:
Ցավոք սրտի, մենք դա չենք տեսնում: Գուցե գաղտնի, տարբեր սենյակներում ինչ-որ բաներ են քննարկում, ասում կամ համոզում, բայց դրանց արդյունքը դեռ չի երևում: Վաղը կամ մյուս օրը հնարավոր է և լինեն միջազգային կառույցներից հայտարարություններ: Այդ ժամանակ կասենք՝ տեսա՞ք, աշխատանք եղավ:
Այսօրվա դրությամբ դեռ որևէ աշխատանք չի երևում: Հուսով եմ, որ մոտակա ժամանակներս միջազգային հանրությունը կանի Ադրբեջանին ուղղված հայտարարություւններ: Եթե լինեն հավասարության նշան պարունակող անատամ, հայտարարություններ, ապա դիվանագիտական կառույցների կողմից աշխատանք չկա»:
Լևոն Փանոսյան




















































