Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել. բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են
SOCIETYԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշովսկայայի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող “Setra” մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է “МАН” մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել:
Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ-ի արդյունքում ավտոբուսի ուղևորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան և 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



