Սխտորի հակացուցումները
PHOTOՍխտորը բացառիկ օգտակար մթերք է: Խոսելով օգտակար հատկությունների մասին, չպետք է մոռանալ նրա վնասակար հատկությունների մասին: Գիտնականները պնդում են, որ որոշ մարդկանց այն հակացուցված է:

Լյարդի խնդիրներ ունեցողներին: Սխտորի մեջ պարունակվող թունավոր մասնիկները կրծում են լյարդի պատերը և խանգարում են քիմիական գործընթացներին:

Փորլուծության ժամանակ: Փորլուծության ժամանակ չի կարելի սխտոր օգտագործել: Այն գրգռում է արդեն իսկ բորբոքված ստամոքսի պատերը: Նրանք, ովքեր պատրաստվում են վիրահատության: Եթե ձեզ վիրահատելու են, ապա պետք է բացառել սխտորը, վիրահատությունից երկու շաբաթ առաջ:

Հղիներն ու կերակրող մայրիկները: Բժիշկները խորհուրդ են տալիս այս խմբին պատկանող կանանց հեռու մնալ սխտոր օգտոգարծելուց: Մարդիկ, ովքեր ունեն արյան ցածր ճնշում: Սխտորն արյան ճնշումն իջեցնելու հատկություն ունի:

Նրանք, ովքեր ունեն աչքերի տարբեր հիվանդություններ: Չինացի բժիշկները հավաստիացնում են, որ կանոնավոր կերպով սխտորի օգտագործումը գրգռում է աչքի լորձաթաղանթը, այդ պատճառով էլ, ցանկալի է հրաժարվել սխտորից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



