Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում դատապարտվել է 1 տարի 3 ամիս ազատազրկման
INTERNATIONAL NEWSԹուրքական T24 կայքի լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը «ահաբեկչությունը քարոզելու» մեղադրանքով դատապարտվել է 1 տարի, 3 ամիս ազատազրկման։
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ դատարանը Հասան Ջեմալին մեղադրել է 2016 թվականի հուլիսի 11-ի «Ֆեհման Հուսեյն» (քուրդ զինյալների առաջնորդներից-խմբ) հրապարակման համար՝ շեշտելով, որ հոդվածում քուրդ զինյալը ներկայացվել է ինչպես գլխավոր շտաբի պետ, իսկ քրդական զինված շարժումը դրական լույսի ներքո է ներկայացվել։
Դատարանի նախագահը հետաձգել է դատավճռի կիրառումը եւ շեշտել, որ նմանատիպ հանցանքի դեպքում պատիժը կմտնի ուժի մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



