Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի նախագահի թեկնածու է դարձել
INTERNATIONAL NEWSՍերիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դարձել է երկրի նախագահի պաշտոնին Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջադրած միասնական թեկնածուն, կուսակցության գերագույն խորհուրդը պետք է հաստատի նրա թեկնածությունը ուրբաթ օրը, հաղորդում է Blic պարբերականը։
«Վուչիչը խոստացել է շարունակել բանակցությունները ներկայիս նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ եւ փորձել ապահովել լիակատար ազգային միասնությունը...Սերբիան նախկին ուժերից պաշտպանելու եւ ապագան առաջընթացը ապահովելու համար», – ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Սերբիայի առաջադիմական կուսակցության հիմնադիրը ներկայիս նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն է, որ փետրվարի 15–ին դառնում է 65 տարեկան։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



