Պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացին առաջին անգամ հանձնել է հայերենի իմացությունը ստուգող քննություն
SOCIETYՀամաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի եկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, միակ թեկնածուի դիմում հայտը մուտքագրվել է փետրվարի 10-ին: Սահմանված ընթացակարգի համաձայն աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ձևավորվել է հանձնաժողով: Փետրվարի 14-ին կազմակերպվել է հայերենի իմացությունն ստուգող քննություն, որի արդյունքում ԱԺ պատգամավորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ /28 միավոր՝ 30 առավելագույնից/:
Հայերենի իմացությունն հավաստող տեղեկանքը ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն կտրամադրվի սահմանված ժամկետում:



