Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կրակոցներ Դիլիջանում. առաջադրվել են մեղադրանքներ

SOCIETY

 ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2016թ. փետրվարին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղ եկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. փետրվարի 11-ին ահազանգ էր ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով 1989թ. ծնված Ս.Միքայելյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։  Ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները, պարզվել վիճաբանության շարժառիթը։ 

Մասնավորապես ՝փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դիլիջան քաղաքի երկու բնակիչներ՝ Դ.Հակոբյանը և Ս.Միքայելյանը, դեպքից օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Դիլիջան քաղաքում գործող ավտոլվացման կետի մոտ։  Չպարզաբանված հարցերի շուրջ զրուցելու համար կողմերը նախնական պայմանավորվել են հանդիպել փետրվարի 11-ին՝ առանց հստակեցնելու ժամը և հանդիպման վայրը։

 Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը Ս.Միքայելյանն իր անձնական ավտոմեքենայով, որի ղեկին գտնվել է ընկերը,  մի քանի անգամ գնացել է Դ.Հակոբյանի բնակության վայր՝ Շամախյան թաղամաս։ Հերթական այցը տեղի է ունեցել ժամը 22-ի սահմաններում, որտեղից վերադառնալիս  Դ.Հակոբյանի կողմից կրակոցներ են արձակվել Ս.Միքայելյանի ավտոմեքենայի ուղղությամբ, որոնք դիպել են ավտոմեքենայի տարբեր մասերին։ Միջադեպի հետևանքով Ս.Միքայելյանն ստացել է տարբեր վնասվածքներ՝ աջ սրունքի վերին երրորդականի հրազենային գնդակային վիրավորման, ազդրի, ծնկահոդի և սրու նքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքերի ձևով:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ինքնաձիգ և մարտական փամփուշտներ են եղել  նաև Ս.Միքայելյանի ավտոմեքենայում, ով իր ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից հետո ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ՝ վախեցնելու նպատակով և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Առանձին քրեական գործ է հարուցվել նաև՝ Ս.Միքայելյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, և տվյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: 

Երկու քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan