Երևանի և Ռուսաստանի պետական թատերական ինստիտուտների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր
SOCIETYԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի միջև փետրվարի 14-ին կնքվեց հինգ տարվա համագործակցության պայմանագիր: Պայմանագրի շրջանակում կլինեն ուսանողների և ուսուցիչների երկկողմ այցելություններ և փորձի փոխանակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում ԵԹԿՊ-ում հյուրընկալվել էր ՌԹԱՊԻ-ի պատվիրակությունը՝ ռեկտոր Գրիգորի Զասլավսկու ղեկավարությամբ:
ԵԹԿՊ-ի ռեկտոր Դ. Մուրադյանը կարևորում է այս շատ կարևոր հարաբերությունների վերականգնումը. «Տասնամյակներ շարունակ մեր թատերական գործիչների մի ամբողջ սերունդ անցել է ՌԹԱՊԻ-ի հարուստ և պրոֆեսիոնալ դպրոցը: Այսօր նրանք լիդերներ են մեր մշակութային կյանքում ՝ բալետմայստեր Վիլեն Գալստյան, ռեժիսորներ Ռուբեն Բաբայան, Սոս Պետրոսյան, մեր պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը ևս սովորել է այնտեղի ասպիրանտուրայում: Այս մարդկանց ներկայությունը վկայում է ԵԹԿՊ-ի և ՌԹԱՊԻ-ի միջև եղած կարևոր փոխհարաբերությունների մասին: Մեզ համար շատ կարևոր է վերակա նգնել կապերը, նոր սերունդներին ևս տալ այդ հնարավորությունը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԹԱՊԻ-ի ռեկտոր Զասլավսկին ուրախ է, որ միջազգային համագործակցության հաստատման շրջանակում Հայաստանը երկրորդ երկիրն է, ուր այցելում են: Զասլավսկին հույս հայտնեց, որ ինչպես Հայաստանում շատերը հպարտանում են ՌԹԱՊԻ-ում անցկացրած օգտակար տարիների համար, այնպես էլ որոշ ժամանակ անց նաև իրենց շրջանավարտները կպատմեն Երևանում ստացած հետաքրքիր փորձի մասին:
ՌԹԱՊԻ-ի ուսանողները ևս կարևորեցին փոխանակման ծրագրերի առկայությունը, որով իրենք և հայաստանցի ուսանողները հնարավորություն կունենան սովորել միմյանցից:
Պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 14-ին ՌԹԱՊԻ-ի պատվիրակությունը ԵԹԿՊ-ում կդիտի «Շեքսպիրյան կրքեր» ներկայացումը և կայցելի Մատենադարան:



