Շուրջ 5 հազար չինացի զինյալներ են կռվում Սիրիայում. դեսպան
INTERNATIONAL NEWSՉինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանից ժամանած շուրջ 5 հազար ահաբեկիչներ են կռվում Սիրիայի տարածքում, որտեղ նրանք հայտնվել են Թուրքիայի օգնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուստաֆան:
«Չինաստանից սերված ահաբեկիչների թվաքանակը հակամարտության ընթացքում զգալիորեն ավելացել Է: Ներկայում մենք կարող ենք խոսել 5 հազար զինյալների մասին»,-ասել Է Մուստաֆան:
Դեսպանն ընդգծել Է, որ չինացի զինյալները Սիրիա են հասել Թուրքիայի տարածքով: «Այո՛, Թուրքիայի տարածքով: Նրանցից ոչ ոք չի ժամանել Շվեյցարիայից, Շվեդիայից կամ այլ երկրներից… Նրանք բոլորն Էլ Սիրիա են ժամանել Թուրքիայից, որը նրանց համար պայմաններ Էր ստեղծում Սիրիա անցնելու համար, ինչպես որ դա նրանք անում Էին ԴԱԻՇ-ի համար»,-ընդգծել Է դեսպանը:
«Որպես օտարերկրյա դիվանագետ ես կարող եմ ասել, որ առանց Թուրքիայի աջակցության, հրահրման, գաղափարախոսական մեքենայությունների, նրանք գոյություն չԷին ունենա»,-ասել Է նա:
ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում, Չինաստանի իշխանությունների տվյալներով, գործում Է «Արեւելյան Թուրքստան» ահաբեկչական խմբավորումը, որին Պեկինը մեղադրում Է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, «Ալ Քաիդա»-ի հետ կապերի մեջ: Ինչպես նշվել Է ԶԼՄ-ներում, «Արեւելյան Թուրքստանը» հավաքագրում Է տեղի բնակիչների եւ նրանց ուղարկում Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղականների պատրաստման ճամբարներ:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



